Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

TANAP գազատարը վաղաժամ կկառուցվի

TANAP գազատարը վաղաժամ կկառուցվի
06.03.2016 | 13:02

Haberler.com-ի փոխանցմամբ՝ ամենաիրատեսական են համարվում TANAP («Անդրանատոլիական») ու ТАР («Անդրադրիատիկ») գազատարների նախագծերը՝ հույն գործընկեր Նիկոս Կոցիասի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Ադրբեջանի հետ համատեղ մենք արագացրել ենք աշխատանքները՝ TANAP գազատարի նախագիծը վաղաժամ ավարտելու համար»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։ Չավուշօղլուն պաշտոնական այցով Հունաստան է մեկնել՝ միգրացիոն ճգնաժամն ու տարածաշրջանային խնդիրները քննարկելու համար։ Ադրբեջանական գազը «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ, «Հարավկովկասյան») գազատարով հասցվելու է Թուրքիայի արևելք, որտեղից TANAP գազատարով հասցվելու է թուրք-հունական սահման, այստեղից էլ Հունաստանի, Ալբանիայի տարածքով TAP գազատարով՝ Իտալիա։ Դրա համար պետք է ընդլայնվեն ԲԹԷ-ի հնարավորությունները, որ համապատասխան ծավալի գազ հասցվի TANAP-ին։ Սկզբնական շրջանում TANAP գազատարով պետք է փոխադրվի տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր գազ, որից 6 միլիարդ խորանարդ մետրը նախատեսված է լինելու Թուրքիայի, իսկ մնացյալ 10 միլիարդ խորանարդ մետրը՝ Եվրոպայի համար։

Դիտվել է՝ 2616

Մեկնաբանություններ